Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների հետ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ, ինչպես Միացյալ Թագավորության հետ ստորագրված փաստաթուղթը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նույնանման փաստաթղթերը մշակվում են մի շարք այլ երկրների հետ՝ սկսած ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Լեհաստանից, բոլորի հետ նույնպես մշակվում են նմանատիպ փաստաթղթեր: Գաղափարը բացարձակապես նույնն է. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հունվարի 12-ին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։