Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների պաշտպանությունը․ Զախարովա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել ամերիկյան էներգետիկ ընկերություններին ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ռազմական օգնության անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։
«Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը Տեխասում և Միացյալ Նահանգների այլ շրջաններում, քանի որ 2022 թվականի սկզբին Բայդենի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքից հետո վեց ամիս անց պայթեցվեց «Հյուսիսային հոսք» գազատարը»,-գրել է դիվանագետը Telegram ալիքում:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ եթե «Հանրապետականները չֆինանսավորեն Ուկրաինային, ապա ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»։