Էկվադորում ազատ են արձակել բանտերում մնացած 136 պատանդի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էկվադորի ոստիկանությունը և բանակը ազատել են 133 բանտապահի և 3 վարչական աշխատողի, որոնք պատանդ էին մնացել բանտային անկարգություններից հետո։
«Հունվարի 13-ի գիշերը ազգային ոստիկանության և զինված ուժերի համատեղ աշխատանք արդյունքում ազատ արձակվեցին Քրեակատարողական անվտանգության և հսկողության կորպուսի և վարչական անձնակազմի անդամները, որոնք պատանդառված էին երկրի տարբեր կալանավայրերում»,- ասվում է էկվադորի համապատասխան գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հունվարի 8-ին 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել, որպեսզի օգտագործի զինված ուժերը՝ բանտային համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։ Դրանից հետո մի շարք քաղաքներում ու բանտերում անկարգություններ են սկսվել։