Հայրը սպանել է սեփական տղաներին. նոր մանրամասներ ողբերգության մասին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեխաների դաժան սպանությունը ցնցել է Ալմաթիին: Հանցագործությունը տեղի է ունեցել հունվարի 4-ին:
Ինչպես KTK-ին տված հարցազրույցում պատմել են մահացած երեխաների հարազատները, տղաներից մեկը սովորել է երկրորդ դասարանում, մյուսը՝ հինգերորդ։ Զոհերը՝ Ռաֆայելն ու Ռինատը, ընդամենը 8 և 12 տարեկան էին։
Հարազատների խոսքով՝ հինգշաբթի օրը՝ հունվարի 4-ին, հայրը երեխաներին տանից տարել է՝ ասելով, որ նրանց կտանի կլինիկա։ Բայց իրականում նրանց տարել էր վարձով կացարան։ Հենց այնտեղ էլ հայտնաբերվել են դպրոցականների դիերը։
Հարազատները պնդում են, որ 39-ամյա տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել որդիներին։ Իսկ մինչ այդ նա գրություն է թողել նախկին կնոջ համար:
Հայրը հեռախոսով նկարահանել է որդիների սպանդը և ձայնագրությունն ուղարկել քրոջն ու նախկին կնոջը։ Սպանությունից անմիջապես հետո կասկածյալը դանակով վիրավորել է իրեն, սակայն ողջ է մնացել։ Վարձակալված բնակարանի հարեւանները լսել են, թե ինչ ուժգին գոռում են երեխաները, և ոստիկանություն են կանչել։