«Բարի ավանդույթները» շարունակվում են. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, օրերս Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Շոխոյանը: Խոսքը նույն Շոխոյանի մասին է, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննիչն էր:
Իրավաբանական հանրության շրջանում կա տեսակետ, որ այս նշանակումը տեղավորվում է փաշինյանական իշխանության «բարի ավանդույթների» մեջ: Խոսքն այն մասին է, որ քաղաքական գործերով իշխանությանը նվիրում ու հետևողականություն ցուցաբերած, Փաշինյանի քաղաքական կամքը կատարած, «կարովի» գործերը «հորով-մորով արած» իրավապահները պաշտոնի բարձրացում են ստանում: Նման օրինակները քիչ չեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում