«Մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում...». սառնաղբյուրցի ընտանիքը մի օրում 2 որդի է կորցրել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զարինե Ղազարյանը սարսափելի դրվագներ է հիշում սեպտեմբերի 19-ին իր ընտանիքի հետ կատարվածից։ Ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով նրա 2 որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Կինը MediaHub-ին պատմում է, որ այդ օրն իր 4 տղաները՝ Միքայելը, Նվերը, 6-ամյա Սեյրանն ու մեկ տարեկան Կարենը միասին են եղել տանը, երբ սկսվել է պատերազմը։ Ինքը, գյուղից ևս մի քանի հոգի հերթական անգամ ոտքով գնացել են Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։
«Արցախը շրջափակման մեջ էր, խանութները դատարկ։ Հայթայթում էինք ինչ կարող ենք։ Գնալիս, երեխաներն ասացին՝ «մամա, հետդ շոկոլադ կբերես», որն այդպես էլ չհասցրի»,-արտասվում է 33-ամյա կինը։ «Պատերազմի առաջին կրակոցները երբ լսեցի, անմիջապես զանգել եմ մեր համայնքի ղեկավարին, աղաչել, որ երեխաներին տեր կանգնի, մենակ չմնան, կվախենան։ Ես պատրաստվում էի ոտքով նորից գնալ Սառնաղբյուր, չթողեցին, ասացին վիճակը շատ վատ է, կրակում են ամեն տեղ, գյուղապետն էլ վստահեցրեց, որ իր հետ են արդեն երեխաները»։
Գարիկ Ալեքսանյանն իր ընտանիքի անդամներին, գյուղի երեխաներին ու մյուս բնակիչներին տարհանել ու տեղափոխել է անտառ, որտեղ ադրբեջանական զինուժը ժամերով կրակել է այդ ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ու զոհեր շատ է ունեցել Սառնաղբյուրը։ Գյուղի աղջիկներից մեկն, իբրև ապացույց, իր հեռախոսով մի քանի րոպեանոց տեսանյութ է նկարահանել։ Ավելի ուշ Զարինեն տեսել է. «Խելագարվել եմ, երբ տեսել եմ․ առաջին կադրերում երեխաներս ձեռքերն առաջ բերած դեպի երկինք էին նայում, աղոթում։ Հաջորդ կադրում՝ Միքայելս արնաքամ էր լինում»,-արտասվում է մայրը, փոշմանում, որ դիտել է տեսանյութը։
Ավելին՝ այստեղ