2023-ին Ուկրաինայի ԶՈՒ-ն կորցրել է ավելի քան 215,000 մարդ. Շոյգու
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 215 հազար մարդ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ռուսական զորքերի խմբերը մեթոդաբանորեն նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը: Անցած տարվա ընթացքում հակառակորդի կորուստները գերազանցել են 215 հազար մարդ և 28 հազար միավոր զենք ցուցանիշները»,- երեքշաբթի ասել է Շոյգուն Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության հետ նիստի ժամանակ: