Տեխասի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորտ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքում 21 մարդ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի ոստիկանությանը հղումով։
«Վերջին հաղորդագրության մեջ նշվում է 21 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը ծանր վիրավորում են ստացել։ Տուժածներց 14-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոց, մեկն ինքնուրույն է հասել հիվանդանոց»,- գործակալության հետ զրույցում ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները գազի հոտ են զգացել և կանչել նաև տեղի գազի օպերատորի ներկայացուցիչներին։