Էկվադորում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել՝ բանտից «չափազանց վտանգավոր» հանցագործի փախուստի պատճառով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էկվադորն արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ «չափազանց վտանգավոր» նարկոբարոնը փախել է խիստ ռեժիմի բանտից և անկարգություններ են սկսվել երկրի մի քանի բանտերում:
Նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է զինվորների 60-օրյա մոբիլիզացիա, մինչ իշխանությունները որոնում են հանցագործին՝ Խոսե Ադոլֆո Մասիասին՝ Ֆիտո մականվամբ, գրում է aljazeera.com-ը:
Բացի այդ, երկրում սահմանվել է պարետային ժամ՝ ամեն օր ժամը 23:00-ից մինչև առավոտյան 5-ը, ասել է նախագահը:
Արտակարգ դրությունը, ասել է Նոբոան, զինված ուժերի անդամներին կտրամադրի «ամբողջական քաղաքական և իրավական աջակցություն», որը նրանց անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար «թմրաահաբեկիչների» դեմ պայքարում:
«Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ և չենք հանգստանա, քանի դեռ խաղաղությունը չվերադարձնենք բոլոր էկվադորցիներին», - ասել է Նոբոան:
Կիրակի օրը «Լոս Չոներոս» ազդեցիկ հանցախմբի 44-ամյա ղեկավար Ֆիտոն փախել է Գուայաքիլ նավահանգստային քաղաքի բանտից։