Ճապոնիայի Նոտո թերակղզու տարածքը երկրաշարժի արդյունքում ավելացել է 4,4 քկմ-ով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու Նոտո թերակղզու տարածքը հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելացել է 4,4 քառակուսի կիլոմետրով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Ճապոնական աշխարհագրական ընկերության և Տոկիոյի համալսարանի սեյսմոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների՝ ծովի հատակի բարձրացման հետևանքով տարածքի ափամերձ հատվածը տեղ-տեղ մինչև 250 մետր դեպի հյուսիս է ընդարձակվել:
Հաղորդվում է, որ փորձագետները տեղում չափումներ են կատարել, ինչպես նաև վերլուծել են տիեզերքից արված պատկերները: Տեղի բնակիչների վկայությամբ՝ հատակի բարձրացումը տեղի է ունեցել գրեթե ակնթարթորեն և երկրաշարժի հետ միաժամանակ։ Որոշ վայրերում դա ստեղծել է բնական ճեղքեր և նվազեցրել ցնցումների հետևանքով առաջացած 3-ից 5 մ բարձրությամբ ցունամիի հավանական կործանարար ազդեցությունը: