Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-ին և 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 8-ին և 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ, 10-ին, 12-ին և 13-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։