Սաուդյան Արաբիայի գահաժառանգը վրանի տակ ընդունել է ԱՄՆ պաշտոնյաների և սենատորների (լուսանկարներ)
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ձմեռային ճամբարում՝ վրանի տակ, ընդունել է ԱՄՆ մի շարք պաշտոնյաների և կոնգրեսականների, գրում է arabnews.com-ը:
Թագաժառանգը հանդիպել է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորների, սենատորներ Անգուս Քինգի, Ջոն Քորնինի, Քիրսթեն Գիլիբրանդի, Ջոն Օսոֆի և Մարկ Քելիի հետ:
Ընդունելության ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերություններն ու համագործակցության ասպեկտները, քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ընդունելությանը ներկա է եղել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայադուստր Ռիմա բինթ Բանդարը՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների ու նախարարների հետ միասին։ Ներկա էր նաև Թագավորությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Ռաթնին։