Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 161-ի։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, ևս 103 մարդու հետ չի հաջողվում կապ հաստատել:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ճանապարհների ու կամուրջների ավերման հետևանքով ավելի քան 2300 մարդ կտրվել է հաղորդակցության միջոցներից։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:
2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։