39-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 20-ամյա զարմիկին․ մանրամասներ
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին:
39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: