Նոր հայտնագործությունը կվերափոխի արևային էներգետիկան
ОбществоԱմերիկյան Արիզոնա նահանգի գիտնականների նոր հայտնագործությունը կարևոր վերափոխումներ է խոստանում արևային էներգետիկայի ոլորտին, մասնավորապես We Recycle Solar ստարտափը Արիզոնայից հայտարարել է, թե շարքից դուրս եկած և հին արևային վահանակները կարելի օգտագործել ապագայում գրեթե ամբողջությամբ։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ արևային վահանակների օգտակար բաղադրիչների 99 %-ը արծաթ, պղինձ, ալյումին, ապակի և սիլիկոն հնարավոր է օգտագործել այլ նպատակներով, այդ թվում արևային էներգետիկայի ոլորտում։ Ընկերության գլխավոր տնօրեն Ադամ Սագեին հայտարարել է, թե ստարտափը իսկական գանձ է գտել ժամկետանց արևային վահանակներում և ինժեներները կատարելագործել են արևային վահանակների վերամշակման գործընթացը 3 տարի տևած ջանքերի արդյունքում։
Ժամկետանց արևային վահանակներից հաջողվել է արդյունահանել ոչ միայն բոլոր մետաղները, այլ նաև ապակին և սիլիկոնը, և ընկերությունը, որը կարողանում է օրական մինչև 7500 արևային վահանակ վերամշակել, վերականգնում է նյութերի 99 %-ը՝ փակ ցիկլի տնտեսությունում հետագա օգտագործման նպատակով, ընդ որում արդյունահանվող նյութերը օգտագործելու են ցանկացած այլ տարբեր ոլորտներում, ինչը կրկնակի կարող է ավելացնել այդ նյութերի արժեքը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]