«Գալաքսի» ընկերությունների խումբն ամանորյա ավանդական նվերները փոխարինել է արցախցի երեխաների պատրաստած բարության ու խաղաղության տնակներով
ОбществоՈղջաբերդ բնակավայրից արցախցի 50 երեխաներին ճանապարհը բերել էր Երևան՝
կավագործության արվեստանոց, որտեղ նրանք պետք է սովորեին կավը թրծել ու տարբեր
կերտվածքներ պատրաստել: Արցախցի երեխաներին կավագործության գաղտնիքները
սովորեցնելու նախաձեռնությունը կյանքի է կոչել «Գալաքսի» ընկերությունների խումբը:
Այս ամենի նպատակը արցախցի երեխաների առօրյայում փոփոխություններ մտցնելն էր:
Երեխաները դասերի ընթացքում ծանոթացել են կավագործության հմտություններին ու դրանց
կիրառմանը: Արցախցի փոքրիկների երախտիքի քայլը չի ուշացել: Նրանք իրենց ձեռքբերումները
ի ցույց են դրել՝ պատրաստելով կավե փոքրիկ տնակներ: «Գալաքսի» ընկերությունների խումբը
երեխաների երազանքների տնակները որոշել է նվիրել իրենց 200 գործընկերներին՝ ի նշան
բարության ու խաղաղության արժեքների տարածման:
«Այս նախագիծը միտված էր երեխաների առօրյայի փոփոխությանը: Մենք չենք կարող անտարբեր
լինել մեր հայրենակիցների ապրումներին, հատկապես տոներին փոքրիկները մեր հոգածության
կարիք ունեն: Այս և մեր բոլոր սոցիալական նախագծերով մենք ուզում ենք, որ Արցախից բռնի
տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք միայնակ չեն ու որ տարբերակներ
կգտնենք հաղթահարելու ամեն բան միասին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի
համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը:
Այս նախագծում իր նշանակալի դերն է ունեցել «Բարի մամա» հասարակական
կազմակերպությունը, որն իրականացրել է նախագծի շահառուների ընտրությունը, երեխաների ու
ծնողների ներգրավվումը: Նախագծի ծրագիրը, դասընթացներն ու կոնցեպն ավարտին է հասցրել
«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը:
«Գալաքսի» ընկերությունների խմբում լավ են պատկերացնում, որ երկիր ու հայրենիք կորցրած
մարդիկ մխիթարությունից բացի ունեն օգնության կարիք: Նշենք, որ երեք ամսում իրականացվել է
նաև «Գալաքսի» համայնքի «Միասնական և հոգատար» մարդասիրական նախաձեռնությունը,
որը, կանգնելով 5,000 ընտանիքների կողքին, տրամադրել է 100 տոննա պարենային օգնություն:
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2024 թվականին էլ շարունակելու է օգնության ձեռք մեկնել
թիրախային խմբերին՝ փորձելով մեղմացնել նրանց հոգսը ու ժպտալու ավելի շատ առիթներ
ստեղծել։
«Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն 5-րդ տարին է՝ Ամանորին ընդառաջ կորպորատիվ
սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնում է սոցիալական
ծրագրեր, որոնց շահառուների զգալի մասը երեխաներն են: Մինչ այժմ իրականություն է դարձել
վեց տասնյակից ավելի հաջողված ծրագիր, որոնց շահառուներն են դարձել ավելի քան 15,000
մարդ: