Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի պատմությունը հարստացավ ևս մեկ էջով
ОбществоԿոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:
Այս անգամ Բանկի աշխատակիցները Ձմեռ պապ են դարձել Տավուշի մարզի սահմանապահ երկու բնակավայրի առաջին և երկրորդ դասարանցիների համար:
««Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք պարգևել երեխաներին ու վստահություն, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին: Դրա շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք»,-ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ լավ օրինակը վարակիչ է լինում. այսօր նման նախաձեռնությունները շատ համակիրներ ունեն և իրականացվում են ինչպես տնտեսվարողների, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների ու անհատների նախաձեռնությամբ:
Նշվել է նաև, որ նախագծի շրջանակում երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվել: Իսկ բնակավայրերի դպրոցներին տրամադրվել են ժամանցային, բակային խաղեր ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման համար:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: