Ռուս տղամարդը միացրել է գազի վառարանը եւ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սվերդլովսկի մարզի Բաժենովո գյուղի առանձնատներից մեկում պայթյուն է որոտացել։ Տան տերը վիրավորվել է, հաղորդում է E1.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի օգտագործման պատճառով, քանի որ տունը գազաֆիկացված չէր։ Տղամարդը հարբած վիճակում միացրել է վառարանը և քնել:
Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային գլխավոր տնօրինության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխի խոսքով՝ պայթյուն է տեղի ունեցել գազի կոնդենսատի հսկայական կուտակման պատճառով։ Տղամարդը մարմնի 45 տոկոս այրվածք է ստացել։ Նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։