Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տարածաշրջան չի բերել․ Կոպիրկին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տարածաշրջան չի բերել: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնաով դիտարկմանը, որ մի կողմից Ռուսաստանի ԱԳ նախարարը մեղադրում է Հայաստանին ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ սերտ կարեպի մեջ, մյուս կողմից 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Արցախում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ դիտորդական կետ ստեղծեց, դրանով փաստորեն, ՆԱՏՕ-ի անդամին բերեց տարածաշրջան:
«Մեն գիտենք՝ ինչ հարաբերություններ են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Թուրքաիայի ներկայությունը համատեղ մոնիտորինգային կենտրոնում հավանաբար, հենց այդ իրողության արտացոլանքն է: Բայց բացառապես դա Ռուսաստանի արտացոլանքը չէ ՆԱՏՕ-ի նկատմամբ:
Երբ խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, մեզ անհանգստացնում է, որ այն, ինչ մենք անվանում ենք հավաքական Արեւմուտք, այս պահին հռչակել են Ռուսաստանը իրենց ռազմավարական հակառակորդ եւ անգամ թշնամի: Վստահաբար, այն միտումները, որ կան Արեւմուտքի հետ հարաբերություններում, Ռուսաստանում դիտարկվում են կրկնակի զգուշավորությամբ: Բնական է՝ մենք չենք կարող դրան որեւէ կերպ հակազդել, մենք չենք պարտադրում առճակատում, մենք քաղաքականությունը դիտարկում ենք կամ մեզ հետ, կամ մեր դեմ: Այս իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք, որ Արեւմուտքի նպատակները դասավորված են այնպես, որ պայքար մղվի հենց ՌԴ-ի դեմ՝ բոլոր ճակատներով՝ կլինի տարածաշրջանը, թե միջազգային առումով: Այս տեսանկյունից Ռուսաստանի անհանգստությունը բացատրելի է եւ հիմնավորվում է»,-ասաց դեսպանը: