Ավստրալիայի լողափում շնաձկան հարձակման հետևանքով երեխա է մահացել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի լողափերից մեկում շնաձկան հարձակման հետևանքով դեռահաս տղա է մահացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Ավստրալիայում զբոսաշրջության և սերֆինգի համար հայտնի Յորք թերակղզում:
Ականատեսները հայտնել են ոստիկանության: Դեպքի վայր ժամանած իրավապահները կարողացել են միայն հաստատել դեռահասի մահը, ում մարմինը դուրս է բերել ջրից։
ԶԼՄ-ները հայտնում են, որ սա վերջին ամիսների ընթացքում Հարավային Ավստրալիայի ջրերում շնաձկան առաջին հարձակումը չէ: