Տասնյակ հայեր չորրորդ Ամանորն են դիմավորում Բաքվի բանտերում
ОбществоՄոտենում է 2024 թվականը, և արդեն 4-րդ տարին է, որ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի, պաշտոնական տվյալներով ևս 23 հայ դեռ ադրբեջանական գերության մեջ է։ Իրավապաշտպանների տվյալներով, սակայն, ևս 80-ից ավելի անձինք են գտնվում ադրբեջանական բանտերում, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։
Գերությունից վերադարձածների թվում չէ լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման որպես միջազգային ահաբեկիչ։ Նրա անունը կար ադրբեջանական կողմի նախնական ցուցակում, որը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ՝ հանվել էր ցուցակից։ Ադրբեջանական բանտում են գտնվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նախկին երեք նախագահներ, պաշտպանության բանակի հրամանատար և փոխհրամանատար, նախկին պետնախարար, արտգործնախարար, Ազգային ժողովի նախագահ։ Բոլոր այս մարդկանց ադրբեջանական գերությունից հանելու ջանքեր գործադրում են միայն իրավապաշտպանները։
Հայաստանի գործող իշխանությունները վաղուց արդեն ձեռք են քաշել նրանցից, իսկ գերիների ազատման թեման էլ ընդամենը օգտագործում են սեփական փիար կամպանիայի համար, ինչպես դա եղավ 32 գերիների վերադարձի դեպքում։ Իշխանությունների քայլերը բացարձակ որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Փաշինյանական վարչախումբը առանձնապես ջանքեր չի գործադրում նույնիսկ այդ մարդկանց հարցը միջազգային ատյաններում չի բարձրացնում՝ ներկայացնելու իրական խնդիրները, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործ ունենք ապիկար և դավաճանական մի խունտայի հետ , որի միակ նպատակը սեփական իշխանության երկարաձգումն է, այլ ոչ երբեք խոշտանգվող հայ ռազմագերիներին ազատ արձակելը։
Աննա Կապատետյան