«Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Նիկոլն Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ». Արտակ Զաքարյան
ОбществоԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ: Գնալու է նաև ՀԱՊԿ: Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ:
Հույս ուներ, որ ռուսներն Ուկրաինայում պարտվելու են Արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և Արևմուտքը պարտության ճանապարհին են` հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում:
Ինչքա՞ն կարելի է պետությունը զոհաբերել, մեկ անձի անձնական շահերի, վախերի ու մորթապաշտության դիմաց:
Ալիևի աչքը լույս: Ադրբեջանն ինքն իրենով ոչինչ չարժե (որովհետև լրիվ կորցրել է ինքնիշխանությունը), բայց բախտը բերելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հավաքական ընդդիմությունը, գործնականում չի գիտակցել, որ միայն միասնաբար է հնարավոր փոխել այս աղետաբեր խայտառակությունը:
Արդեն պարզ տեսանելի է, որ առանց Արցախ` չկա նաև Հայաստան:
Ռևանշը` «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ հնարավոր ճանապարհն է: Ռևանշ կարող են իրականացնել միայն ընդդիմության ազգային ուժերը` միասնաբար: Դա գաղափարական և ծրագրային հսկայական աշխատանք է ենթադրում:
Իսկ նոր ուժ` ինչպես սպասում են ոմանք` չի ծնվելու: Թեկուզ 10 տարի սպասեք»: