Իրանը և Եգիպտոսը գնում են դեպի կառուցողական հարաբերությունների հաստատում. Քանանի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Եգիպտոսը գնում են դեպի կառուցողական հարաբերությունների հաստատում` երկխոսության և շփումների միջոցով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Երկու երկրները հարաբերությունների նոր էջ սկսելու ճանապարհին են: Դա նպաստավոր է ոչ միայն երկու երկրի, այլև նաև ամբողջ տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»,- նշել է Քանանին:
Դեկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրի հարաբերությունները, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը:
Իրանը և Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները դեռ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: