3 պայման Գազայի հատվածում խաղաղության հասնելու համար. Նեթանյահուի հոդվածը Wall Street Journal-ում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Wall Street Journal-ի համար իր հոդվածում նշել է երեք պայման Գազայի հատվածում խաղաղության հասնելու համար. պայմաններից մեկը պաղեստինյան ամբողջ հասարակության «ապաարմատականացումն» է։
Նեթանյահուն ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ոչնչացվի, Գազայի հատվածը պետք է «ապառազմականացվի», իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է «ապաարմատականացվի» խաղաղության հասնելու համար։
«Գազայի հատվածը պետք է ապաարմատականացվի: Դպրոցները պետք է սովորեցնեն երեխաներին կյանքը մահից վեր դասել, իսկ իմամները պետք է դադարեն քարոզել հրեաների սպանությունը: Պաղեստինի քաղաքացիական հասարակությունը պետք է փոխակերպվի այնպես, որ մարդիկ սկսեն աջակցել ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե դրա ֆինանսավորմանը», - իր հոդվածում նշել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի «ոչնչացումը» անհրաժեշտ է հակամարտության հետագա սրումը կանխելու համար։ Հավելվում է, որ Գազան «ապառազմականացնելու» համար անհրաժեշտ կլինի Գազայի պարագծի երկայնքով ժամանակավոր «անվտանգության գոտի» ստեղծել, ինչպես նաև ստուգումներ սկսել Եգիպտոսի հետ սահմանին՝ անկլավ զենքի տեղափոխումը կանխելու համար։