Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են երեք մեքենաներ. կա տուժած
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 23-ին, ժամը 20։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 2000 թ․), «Opel» (վարորդ՝ Ն․ Ո․, ծնված 1996 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Թ․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։