Թուրքիան Հյուսիսային Իրաքում նոր հատուկ գործողություն է մեկնարկել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում նոր հատուկ գործողության մեկնարկի մասին՝ իր 12 զինվորների զոհվելուց հետո, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով այդ երկրի Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ թուրքական օդուժը շաբաթ օրը ավիահարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում և ոչնչացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 29 օբյեկտ։
Ըստ նախարարության տվյալների՝ գործողություններն իրականացվել են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում տեղական ժամանակով ժամը 22:00-ին, թիրախները եղել են բազաները, ապաստարաններն ու նավթային օբյեկտներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են PKK-ի զինյալների կողմից:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Իրաքի հյուսիսում քրդերի հետ բախումների ժամանակ իր 12 զինվորների զոհվելու մասին։