Երևանում բարձրահարակ շենքի բնակարաններից մեկում հրշեջները, մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու ծխահարված դի․ shamshyan.com
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 1 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները, մարելով նշված շենքի 12-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Միհրան Ա․-ի դին։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքից չի եղել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։