Արգենտինայի նախագահը խոստովանել է, որ չգիտի աշխատավարձի չափը, քանի որ «իր գումարները տնօրինում է քույրը»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը խոստովանել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քանի որ իր գումարները տնօրինում է քույրը՝ Կարինան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես երբեք չեմ նայել աշխատավարձի չափին, քույրս է տնօրինում իմ գումարները», - ասել է Միլեյը տեղական հեռուստաալիքներից մեկին:
Կարինան Միլեյի աջ ձեռքն է և ամենավստահելի անձը: Նա նշել է, որ առանց նրա երբեք չէր կարողանա նախագահ դառնալ։