ԱՄԷ-ում գործարկվել է մեկ տարածքում գտնվող աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը
ЭкономикаIxbt.com-ը գրում է, որ COP28 միջոցառման մեկնարկից քիչ առաջ Արաբական Միացյալ Էմիրությունները գործարկել է 2GW Al Dhafra Solar PV արևային էլեկտրակայանը, որը դարձել է աշխարհի ամենամեծ մեկ տարածքում տեղակայված արևային ֆերման:
Այն գտնվում է Աբու Դաբիից 35 կմ հեռավորության վրա և բաղկացած է գրեթե 4 միլիոն երկկողմանի արևային մարտկոցներից: Արդյունքում կայանն ունակ է արտադրել մինչև 2 ԳՎտ հզորություն։ Դրա շնորհիվ ԱՄԷ-ում արևային էներգիայի ընդհանուր հզորությունն այժմ ավելացել է և հասել մինչև 3,2 ԳՎտ-ի։ Ընդհանուր առմամբ, երկիրը ցանկանում է մինչև 2030 թվականն ավելացնել վերականգնվող էներգիայի իր բոլոր էլեկտրակայանների հզորությունը մինչև 14 ԳՎտ-ի:
Կայանը համատեղ ստեղծվել է Abu Dhabi Future Energy, Abu Dhabi National Energy, ֆրանսիական EDF Renewables և չինական JinkoPower ընկերությունների կողմից: Ընկերություններն ասում են, որ արտադրված էներգիան կբավականացնի 200 հազար տնային տնտեսությունների սնուցման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]