Երբ ՀՀ ԱԺ պատգամավորը նաև... նկարիչ է․ «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Սյունիքից ընտրված ԱԺ քպական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, իր բուն պարտականություններին զուգահեռ, արտերկրում նաև անհատական ցուցահանդեսներ է ունենում:
Վերջինը հոկտեմբերի սկզբին էր՝ Մոսկվայի ВДНХ-ում: Եվ ահա, օրերս տեղեկացանք, որ նկարիչ-պատգամավորը «պարապ չի մնում». այս անգամ Բեռլինում տեղի ունեցած Holy Art Gallery-ի կողմից կազմակերպված հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են նաև նրա երկու աշխատանքները:
Ի դեպ, Դանիելյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է, որ ստացել է հրթական անհատական ցուցահանդեսի հրավեր, որի մասին շուտով կտեղեկացնի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում