Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան
ПолитикаԳագիկ Ծառուկյանի գործով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել և հետ է ուղարկել, այն նոր կազմով քննելու համար: Այս պահին դեռևս որոշման մանրամասները հայտնի չեն, բայց որ այս գործը հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն ունի՝ միանշանակ է:
Թե ե՞րբ և ո՞ր դատավորը նորից կքննի Ծառուկյանի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց որ դատավորները խուսափում են Ծառուկյանին կալանավորելու որոշում կայանցնել, քանի որ հիմքերն իրականում շատ թույլ են, երկու կարծիք լինել չի կարող:
Հասկանալի չէ նաև, թե ինչու է վերաքննիչի որոշումն առանց Ծառուկյանի պաշտպանների ներկայության հրապարակվել: Հասկանալի չէ նաև, թե, հատկապես, դատախազության կողմից ներկայացված բողոքի ո՞ր մասը չի բավարարվել Վերաքննիչ դատարանի կողմից: Սրանք հարցեր են, որոնք միանշանակ թե՛ ուղիղ, թե՛ տողատակային իմաստով հստակություն կմտցնեն ոչ միայն իշխանությունների ներկայիս տրամադրությունների, այլև նախաձեռնվող հետագա գործողությունների մասին: