Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմանանորոգման աշխատանքներն ավարտվել են
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տեսքն ունի Մ-16, /Մ-4/ - Ոսկեպար - Նոյեմբերյան - /Մ-6/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+070-կմ7+000 հիմնանորոգված հատվածը։ 7կմ երկարությամբ ճանապարհը ձգվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից մինչև Սարիգյուղ։ Շինարարական ընկերությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, հիմնանորոգումը կատարել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ իրականացնելով հողային աշխատանքներ‚ նորոգելով ճանապարհային պատվածքը‚ ջրահեռացման համակարգը։ Ծրագրի շրջանակներում նորոգվել են նաև ճանապարհին առկա մետաղական կամուրջները‚ արհեստական կառուցվածքները։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Աստիճան» ՍՊԸ-ն: