Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում․ «Crisis Group» -ի նախագահ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում։ Նրանցից ավելի քան 100 հազարը փախել են այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Crisis Group» -ի նախագահ Կոմֆորտ Էրոն։
«Այս ցրտաշունչ օրը մենք այցելեցինք հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Նորաբակ գյուղի ընտանիքին։ Նրանց 10 երեխաներից բաղկացած մեծ ընտանիքի կարիքները մեծ են ։ Ինչպես մնացածները, նրանք էլ թողեցին ամեն ինչ, առանց վերադարձի հեռանկարի»,- գրել է նա:
Հանդիպում է տեղի ունեցել նաև World Vision Armenia կազմակերպության տեղի գրասենյակի ղեկավար Զորիկ Կարապետյանի հետ ՝ իրավիճակի մասին տեղեկանալու համար:
Կոմֆորտ Էրոն գրում է, որ փախստականների ինտեգրումը Հայաստան, որի բնակչությունը 3 միլիոնից քիչ է, մեծ խնդիր է լինելու։