Ավելի քան 1,600 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1,6 հազար բեռնատար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոը, փոխանցում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։
Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։