Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը ցանկանում է մոբիլիզացնել լրացուցիչ 500,000 մարդու․ Զելենսկի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը խնդրել է մոբիլիզացնել լրացուցիչ 450-500 հազար մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RBC-Ukraine պարբերականը։
«Գլխավոր հրամանատարը և Գլխավոր շտաբը դիմել են մոբիլիզացիայի համար․․․ Հարցը զգայուն է։ Նրանք դիմել են մեր պետության պաշտպանության և հնարավոր հակահարձակողական գործողությունների հարցով, դեֆիցիտի հարցով։ Եվ նրանց տեսակետը հետևյալն էր, նրանք առաջարկեցին մոբիլիզացնել լրացուցիչ 450-500 հազար մարդու», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Ըստ Զելենսկիի՝ սա լուրջ ցուցանիշ է։ Նա զինվորականներին պատասխանել է, որ նման քայլն ավելի շատ փաստարկներ է պահանջում, քանի որ սա մարդկանց հարց է, արդարության, պաշտպանունակության և ֆինանսների հարց է։
Նա նաև հավելել է, որ պետք է լինի համալիր ծրագիր, թե ինչ է լինելու մարդկանց միլիոնանոց բանակի և այն տղաների հետ, որոնք արդեն երկու տարի պաշտպանում են պետությունը։
«Ինչ վերաբերում է փողին, ապա այս ձևաչափով մոբիլիզացիան Ուկրաինայի համար կարժենա հավելյալ 500 միլիարդ գրիվնա (խմբ․՝ 13 միլիարդ դոլար)», - ասել է Զելենսկին՝ հավելելով, թե «որտեղից այդ փողերը»:
ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։
ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։