Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է։
«Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ սահմանափակումները մտցվել են Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով։
«Նման սահմանափակումների ժամանակահատվածում ինքնաթիռները կարող են վերաուղղորդվել այլընտրանքային օդանավակայաններ կամ շարունակել թռիչքները պահման վայրում և վայրէջք կատարել նպատակակետ օդանավակայանում սահմանափակումների վերացումից հետո: Վեց օդանավ ուղղորդվել է այլընտրանքային աերոդրոմ»,- ասել են ծառայությունից:
Օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումները հաստատել է նաև Ժուկովսկու ներկայացուցիչը։ «Սա այս պահին չի ազդում աշխատանքային գրաֆիկի վրա»,- հայտնել է նա գործակալությանը:
Ավելի վաղ «Վնուկովո» օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել էր, որ սահմանափակումները գործում են ժամը 11:54-ից։
«Օդանավակայանի վերահսկողությունից դուրս պատճառներով, ժամը 11:54-ին «Վնուկովո»-ում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բաց թողնման համար: Համաձայն օդային երթևեկության կառավարման տարածաշրջանային կենտրոնի (IF), «Վնուկովո» օդանավակայանն աշխատում է ինքնաթիռներ ընդունելու ուղղությամբ: Բաց թողնված ինքնաթիռները չկան»,- ասաց նա:
Flightradar 24 ծառայության տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանը շարունակում է թռիչքներ իրականացնել։
Երեքշաբթի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Բրյանսկի շրջանի երկնքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքերի որսալու մասին։ Ժամը 11:10-ին հակաօդային պաշտպանությունը Կալուգայի շրջանի վրա խոցել էր ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Օդինցովո քաղաքային շրջանում։