18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել. տեսանյութ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև: Տեղեկությունը հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։
«Կարծում եմ՝ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա», - ասել է Գրիգոր Մանուկյանը:
Նա իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների լուսավոր հիշատակին։