Գորիսում բախվել են 07-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս գլխիվայր շրջվել է
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 723 համարանիշի և 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 14 QQ 002 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi–ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07-ի գազաբալոնի փականն ու այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել են Mitsubishi Pajero io-ն: Օպերատիվորեն ժամանել են նաև Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել: