Optimus Gen 2. ներկայացվել է Tesla-ի նորագույն մարդանման ռոբոտը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Optimus Gen 2-ը՝ իր մարդանման ռոբոտի հաջորդ սերունդը, որը կկարողանա մարդկանց օգնելու տարբեր առաջադրանքներ կատարել:
Այս մասին գրում է ixbt.com-ը՝ մանրամասնելով, որ Tesla-ն ցանկանում է ստեղծել մարդանման ռոբոտ, որը կարող է բավականաչափ բազմակողմանիորեն փոխարինել մարդկային աշխատանքը, սակայն շատերը կասկածում են, որ դա հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում:
Ռոբոտի նոր տարբերակը համալրված է Tesla-ի կողմից մշակված տեխնոլոգիաներով և սենսորներով։ Ընկերությունը պնդում է, որ նոր տարբերակն այժմ կարող է 30%-ով ավելի արագ քայլել, ինչպես նաև 10 կգ քաշով ավելի թեթև է` միաժամանակ բարելավելով հավասարակշռությունը:
Մարդանման ռոբոտի ամենադժվար մասերից մեկը ձեռքերն են: Նրանք պետք է բավականաչափ ամուր լինեն ծանր բեռներ կրելու համար, բայց բավականաչափ ճշգրիտ՝ փխրուն առարկաների հետ վարվելու համար:
Ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է շուտով սկսել ռոբոտն օգտագործել սեփական արտադրական գործառնություններում: Երբ ռոբոտն ապացուցի իր օգտակարությունը, Tesla-ն նախատեսում է սկսել այն վաճառել: