Մերկասառույց, մառախուղ, ցածր տեսանելիություն․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: