Նոր գլոբալ սպառնալիք. ինչպե՞ս պայքարել արևային էներգիայի միջոցով
ЭкономикаԳլոբալ տաքացման հետևանքով արդեն 2050 թվականին սառեցման համար օգտագործվող էլեկտրաէներգիայի սպառումը կարող է կրկնապատկվել, ինչը հանգեցնելու է ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը։
Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների համաժողովին ներկայացված նոր զեկույցի համաձայն՝ ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը ողջ աշխարհում հանգեցնում է օդորակիչների և այլ սառեցնող սարքավորումների գների աճի և պահանջարկի, իսկ նման սարքավորումները չափազանց մեծ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում։
Աշխարհի ավելի քան 60 երկրներ պարտավորվել են բարձրացնել նոր օդորակիչների արդյունավետությունը, ավելի տնտեսող և արդյունավետ դարձնել, սակայն հարցն այդ կերպ անհնար կլինի լուծել։ ՄԱԿ-ը մասնավորապես առաջարկում է հնարավորինս ավելացնել արևային մարտկոցների և վահանակների տեղադրումը, որպեսզի գոնե այս մասով երկրագնդի վրա ջերմոցային գազերի արտանետումների ծավալը չավելանա։ Նշվում է, որ 2050 թվականին, երբ սառեցման տեխնոլոգիաների համար էլեկտրաէներգիայի ծավալը կրկնակի կաճի, դա խիստ վտանգավոր է լինելու ամբողջ մոլորակի համար, ուստի այսօրվանից հարկավոր է միջոցներ ձեռնարկել թե՛ արևային էներգիայի նախանշված տեմպերն արագացնելու և, թե՛ նոր սառեցնող սարքավորումներ ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ինա Մանուկյան