Բայդենը ծիծաղել է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հնարավոր հաղթանակի մասին հարցին (տեսանյութ)
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղել է ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում է strana.ua կայքը։
Միացյալ Նահանգների ղեկավարի նման արտասովոր արձագանքի տեսանյութը հրապարակել են լրագրողները՝ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցից հետո։
«Այո՞, թե՞ ոչ»,- իր հարցին հստակ պատասխան է պահանջել համառ լրագրողը, բայց Բայդենը փակել է աչքերը և սկսել ծիծաղել։
Մինչդեռ Զելենսկին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել առանց ԱՄՆ-ի օգնության։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Ես Զելենսկիին Օվալաձև աշխատասենյակում Բայդենի հետ հանդիպման ժամանակ հարցրի, թե արդյոք նա կարող է հաղթել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության: Նա պատասխանեց լռությամբ՝ թեթևակի ուսերը թոթվելով», - գրել է նա:
Հայտնի է, որ Բայդեն պնդում է, որ Կոնգրեսն Ուկրաինային տրամադրվող օգնությունը հաստատի տոներից առաջ։
«Այն որոշումները, որոնք մենք հիմա ընդունում ենք, կձևավորեն ապագան գալիք տասնամյակների համար, հատկապես Եվրոպայում», - Բայդենը հայտարարել է Զելենսկու հետ հանդիպմանը։