Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել, կան տասնյակ տուժածներ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լույս դեկտեմբերի 13-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքը բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, վկայակոչելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, տուժածների թիվը շարունակում է ավելանալ։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին մայրաքաղաքում տեղի ունեցած տասնյակ պայթյունների մասին, ինչից հետո հայտնի է դարձել, որ Կիևը հարձակման է ենթարկվել և բնակելի շինություններ են վնասվել։
Կլիչկոյի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակելի բազմաբնակարան շենքեր, սեփական տներ ու ավտոմեքենաներ են վնասվել, իսկ որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել։
Տեղական ժամանակով 04։54-ի դրությամբ՝ տուժածների թիվը հասել է 34-ի, որոնց թվում կան նաև երեխաներ։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ տուժածների մի մասը հոսպիտալացվել է, իսկ մյուսներն առաջին բուժօգնույթուն են ստացել տեղում։