Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում
ПолитикаԱվստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Դանիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի մի շարք լրատվականներ անդրադարձել են Ucom ընկերության հանրայնացված դիրքորոշմանը՝ կապված «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման հնարավոր գործարքի հետ։
Եվրոպական մամուլն ընգծել է, որ Ucom-ը մի շարք հիմքեր է ներկայացնել տեղական ՏՄՊՊՀ, ըստ որի համակենտրոնացումը ենթակա է արգելման։ Մասնավորապես, ըստ Ucom-ի դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։
Դիրքորոշմամբ արձանագրվում և հիմնավորվում է, որ Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը):
Եվրոպական մամուլի այսպիսի ուշադրությունն առնվազն կհետաքրքրի նաև Ամստերդամում ՎԵՈՆ-ի գլխավոր կենտրոնակայանին, որն, ինչպես հայտնի է, խուսափում է օրենքի հետ խնդիրներից որևէ երկրում և կարող է դադարեցնել բանակցությունները, եթե պարզվի, որ Եսայանները դեռ չլուծված վեճեր ունեն։