Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ջանք չի խնայում հասարակությանն իրազեկելու, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, կարող է բավական վտանգավոր հետևանքներ ունենալ: Ապագայով մտահոգ Վանեցյանը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանված լինի Սահմանադրությամբ, իսկ երկրի զարգացման և առաջընթացի համար կարևոր է գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայությունը, որն այսօր, փաստացի, վտանգված է:
Վանեցյանի համար ընդունելի չէ նաև անձնական շահը պետականից վեր դասելու սկզբունքը, որը, միանշանակ երկիրը կարող է տանել կործանման ճանապարհով: Ուստի եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը: Եվ այդ պահը, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի համար ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող գործողություններով է պայմանավորված: