Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, հատկապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները, գրում է tasnimnews.com-ը:
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են, որ դիվանագիտական բանակցություններն ու ջանքերը պետք է շարունակվեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելու նրան ընդունել հրադադարի ռեժիմը և դադարեցնել հարձակումը Գազայի վրա: