Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները։
Ամիր Աբդոլլահիանը կարևորել է նաև Թեհրանի և Անկարայի միջև կապերի զարգացումը, ինչպես նաև երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը։ Ֆիդանը, իր հերթին, մատնանշել է մոտ ապագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ութերորդ գագաթնաժողովը՝ գնահատելով Իրանի դիվանագիտական ջանքերը՝ օգնելու Գազայում ինադադար հաստատելուն։ Նա Պաղեստինի հարցը բնորոշել է որպես այսօրվա իսլամական աշխարհի առանցքային կետ։