Իհարկե, կհետևենք, շատ ուշադիր․ Պեսկով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլը ուշադիր հետևելու է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու այսօրվա հանդիպմանը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, կհետևենք, շատ ուշադիր»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ Բայդենի և Զելենսկու հանդիպման արդյունքները չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում։
«Այստեղ, իհարկե, բոլորի համար կարևոր է հասկանալ, որ Ուկրաինա կուտակված տասնյակ միլիարդավոր դոլարները չեն օգնել նրան ինչ-որ հաջողություն ստանալ մարտի դաշտում։ Նույն այդ ֆիասկոյի համար դատապարտված կլինեն նաև տասնյակ միլիարդավոր դոլարները, որոնք Ուկրաինան ցանկանում է, որ իր տնտեսության մեջ մտցնեն։ Այդ գործընթացը մենք շատ լավ հասկանում ենք»,- նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մարտի դաշտում իրավիճակը փոխել չի կարող։ Եվ դա նույնպես չի կարող փոխել հատուկ ռազմական գործողության առաջխաղացման ընթացքը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բայդենի և Զելենսկու հանդիպման արդյունքները կարող են ազդել նրա գործողությունների ընթացքի վրա։