Ջրվեժի Մայակ թաղամասում հնչած կրակոցների մանրամասները. աղջկա հարցն ու պարտքերը
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Հրաչյայի Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի փետրվարի 08-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասի 2-րդ շենքի հարակից հատվածում գտնվող ավտոկանգառի մոտ, իր փոքր եղբոր՝ Հայկ Միհրանյանի, ընկերոջ՝ Բարսեղ Թովմասյանի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ ընկերների հետ միասին հանդիպել են Ռաֆայել Խաչատրյանին, Միքայել Ադամյանին, Մկրտիչ Չոբանյանին, Արթուր Գավիթի Բաբայանին։
Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված՝ վերջիններիս այլ ընկերներին՝ Ռաֆայել Խաչատրյանի կողմից Տիգրան Միհրանյանի մորեղբոր աղջկան՝ Ռեգինե Մանուկյանին սիրահարված լինելու և Միքայել Ադամյանի կողմից Տիգրան Միհրանյանից քննությամբ կոնկրետ հասցեն դեռևս չպարզված վարձակալած խանութի վարձավճարի հարցերի շուրջ զրուցելու համար, որտեղ նրանց միջև սկսված զրույցը վերածվել է վիճաբանության, ապա քաշքշուկի, ինչի ընթացքում՝ Տիգրան Միհրանյանը նախապես իր հետ վերցված, քննությամբ դեռևս չպարզված ինքնաշեն կամ ձևափոխված ողորկ անցուղի փող ունեցող զենքի գործադրմամբ Արթուր Դավիթի Բաբայանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս ուղղությամբ։
Արդյունքում՝ Ա.Բաբայանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող՝ որովայնի առաջային պատի հրազենային թափանցող վնասվածքի ձևով՝ բարակ աղու գալարների բազմաթիվ թափանցող վնասումներով, բարակ աղու միջընդերքի վնասումով, մեծ ճարպոնի վնասումով, հաստ աղու շոշափող վնասում՝ ուղեկցված ներորովայնային արյունահոսությամբ և հեմոպերիտոնեումով մամնական վնասվածքները։
Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել՝ բժշկական միջամտության արդյունքում հնարավոր է եղել փրկել տուժող Արթուր Բաբայանի կյանքը:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։