Բայրամովը կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին «ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին կոչ անելով «ցուցաբերել կառուցողական աջակցություն»։
Բայրամովը ընդգծվել է, որ «միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է»:
Բայրամովը կոչ է արել կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ «ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարևոր գործընթացը, ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։ Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»,- նշվել է։